18:42  ,  22 նոյեմբերի, 2016

Իտալական մամուլ. Վահան Բիչախչյանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»

Իտալական լրատվամիջոցներն անդրադարձել են Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի պատանեկան հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, որն այս օրերին փորձաշրջան է անցնում իտալական «Ֆիորենտինայում»։

«Վահան Բիչախչյանը «Ֆիորենտինայի» նոր տրանսֆերային նպատակներից է։ Այս պահին հայ ֆուտբոլիստի անունը քիչ բան է ասում, բայց Բիչախչյանն արդեն հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա», երբ լրանա նրա 18 տարին»,- գրում է calcionews24.com-ը։

«Ֆիորենտինան» շարունակում է տաղանդավոր խաղացողների փնտրել ամբողջ աշխարհում։ Նրանցից մեկը կարող է դառնալ հայկական «Շիրակը» ներկայացնող Վահան Բիչախչյանը, որը փորձաշրջանի է ժամանել «Ֆիորենտինա»։ The Guardian-ի վարկածով, 2016թ. աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկված Բիչախչյանը մեկ շաբաթվա ընթացքում կձգտի ապացուցել, որ արժանի է իտալական ակումբին»,- գրում է mondoprimavera.com-ը։

Հիշեցնենք, որ Վահան Բիչախյանն ընթացիկ մրցաշրջանում փորձաշրջան է անցել նաեւ Մոսկվայի ԲԿՄԱ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում