21:55  ,  9 հուլիսի, 2012

Հենրիխ Մխիթարյանը` «Շախտյորի» հայտացուցակում

Հուլիսի 9-ին Դոնեցկի «Շախտյորը» ներկայացրել է Ուկրաինայի առաջնությանը եւ Գավաթի խաղարկությանը մասնակցելու հայտացուցակը: Միրչա Լուչեսկուի թիմի «Ա» ցուցակում են ընդգրկվել 24 ֆուտբոլիստներ, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր մրցաշրջանում «Շախտյորի» հայտացուցակը

Դարպասապահեր. Բոգդան Շուստ, Անդրեյ Պյատով

Պաշտպաններ. Արտյոմ Ֆեդեցկի, Ալեքսանդր Կուչեր, Վյաչեսլավ Շեւչուկ, Ռազվան Ռաց, Դմիտրի Չիգրինսկի, Յարոսլավ Ռակիցկի

Կիսապաշտպաններ. Տոմաշ Հյուբշման, Տարաս Ստեպանենկո, Ֆերնանդինյո, Վասիլի Կոբին, Ալեքսեյ Գայ, Դուգլաս Կոստա, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Տեյշեյրա, Դարիո Սրնա, Իլսինյո:

Հարձակվողներ. Լուիս Ադրիանո, Էդուարդո, Եվգենի Սելեզնյով, Մարկա Դեւիչ, Դենտինյո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում