11:15  ,  17 նոյեմբերի, 2016

Ռոբի Սեւիջ. Ամենամեծ հիասթափությունս կապված է Հենրիխ Մխիթարյանի հետ

Ուելսի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոբի Սեւիջն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը խաղային պրակտիկա չունի անգլիական ակումբում:

«Ինձ համար ամենամեծ հիասթափությունս կապված է Հենրիխ Մխիթարյանի հետ: Դրա պատճառը ոչ թե նրա վատ խաղն է, այլ այն, որ ֆուտբոլիստին չեմ տեսնում գործի մեջ: Ակնկալում էի, որ Մանչեսթերում նա խաղալու է ամեն շաբաթ: Գիտեմ, որ նրան խանգարել են վնասվածքները: Մխիթարյանն անհավանական ֆուտբոլիստ էր Դորտմունդի «Բորուսիայում», բայց նա չի կարողանում խաղի մեջ ներգրավվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես շատ հիասթափված եմ»,- Ռոբի Սեւիջի խոսքը մեջբերում է Thesportreview.com-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 4 խաղի՝ մեկնարկային կազմում հանդես գալով միայն մեկ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում