13:41  ,  15 նոյեմբերի, 2016

Հայ ֆուտբոլիստին Ղազախստանում որակազրկել են 7 խաղով

Ղազախական «Ժետիսուի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը որակազրկել է 7 խաղով: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել, քանի որ 31-ամյա ֆուտբոլիստն «Ակխայիկի» դեմ խաղում (0:2) վիրավորական արտահայտություններ է արել հանդիպման պաշտոնական անձանց հասցեին:

Այդ խաղում Բեգլարյանը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ 50-րդ րոպեին ստացել է կարմիր քարտ: Նրա որակազրկումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 30-ից, գրում է sports.kz-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում