11:07  ,  15 նոյեմբերի, 2016

Մեսին վատ է զգացել ինքնաթիռում

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ժամանակ, տեղեկացնում է AS-ը:

Կոլումբիայի հավաքականի դեմ տնային խաղին ուղեւորվելիս «Բարսելոնայի» հարձակվողը սրտխառնոց է ունեցել ինքնաթիռում, իսկ Արգենտինայի հավաքականի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել: Արգենտինացիները բրազիլական Բելու Օրիզոնտիից մեկնելիս են եղել արգենտինական Սան Խուան քաղաք, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա Կոլումբիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական  խաղը:

Օրեր առաջ աշխարհի փոխչեմպիոնը Բելու Օրիզոնտիում 0:3 հաշվով պարտվել էր բրազիլացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս