14:58  ,  9 հուլիսի, 2012

«Ռոմայի» երկրպագուների ակցիան ընդդեմ Բորիելոյի

Իտալական «Ռոմայի» մոտ 300 երկրպագու ժամանել է թիմի մարզաբազա, որպեսզի տեսնի, թե ինչպես է ակումբը պատրաստվում մրցաշրջանին:

Ամենից շատ այդ մարզումները կհիշի «Ռոմայի» հարձակվող Մարկո Բորիելոն, որը նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարի դիմաց «Յուվենտուսում» անցկացրեց: Երկրպագուները սկսել են բարձրաձայն քննարկել նրա սանրվածքը, իսկ հետո վանկարկել «վարձկան, վարձկան»: Դա դուր չի եկել ֆուտբոլիստին եւ նա սկսել է բարձր սուլել երկրպագուների հասցեին:

Իրենց ակցիան ավարտված համարելով՝ «Ռոմայի» երկրպագուները հեռացել են եւ թիմը շարունակել է մարզումները, հաղորդում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով