14:13  ,  9 հուլիսի, 2012

Ֆորմուլա-1. Ավտոարշավորդը վրաերթի է ենթարկել իր թիմակիցներին

Հուլիսի 8-ին Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրիի մրցաշարի ժամանակ «Զաուբերի» ավտոարշավորդ Կամուի Կոբայաշին վրաերթի է ենթարկել իր թիմի տեխնիկական անձնակազմի երկու մեխանիկների, որոնք հրաշքով են ողջ մնացել:

Բրիտանական Սիլվերսթոունում կայացած մրցարշավի միջնամասում ճապոնացի ավտոարշավորդը անիվները փոխելու նպատակով պիտ-կանգառ է մտել, սակայն չի կարողացել ճիշտ ժամանակին արգելակել եւ հարվածել է երկու մեխանիկների:

«Զաուբերի» աշխատակիցները ողջ են մնացել: Երկուսն էլ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկը մատն է կոտրել, իսկ մյուսի ոտքը կապտուկներ եւ քերծվածքներ է ստացել:

Մրցարշավում 11-րդ տեղը գրաված Կոբայաշին ամբողջությամբ իր վրա է վերցրել պատասխանատվությունը եւ ներողություն է խնդրել թիմակիցներից: Նշենք, որ այս միջադեպի համար Կոբայաշին տուգանվել է 25 հազար եվրոյով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում