14:41  ,  9 նոյեմբերի, 2016

Անչելոտին նշել է աշխարհի 3 լավագույն կենտրոնական հարձակվողներին

Մյունխենի «Բավարիան» գլխավորող Կարլո Անչելոտին գովել է արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, որին ձեռք բերելու համար Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը 90 միլիոն եվրո էր վճարել «Նապոլիին»:

«Յուվենտուսի» վճարած գումարն արդարացի է: Մեծագույն խաղացողները թանկ արժեն: Իգուաինն աշխարհի 3 լավագույն կենտրոնական հարձակվողներից է Ռոբերտ Լեւանդովսկու եւ Լուիս Սուարեսի հետ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:

Հիշեցնենք, որ Իգուաինն իտալացի մասնագետի գլխավորությամբ խաղացել է Մադրիդի «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում