16:14  ,  8 հուլիսի, 2012

Մանոյանը նորամուտը նշեց «Կուբանի» կազմում

Գերմանիայում հավաք անցկացնող Կրասնոդարի «Կուբանը» հուլիսի 8-ին ստուգողական հանդիպում է անցկացրել ռումինական «Պետրոպուլ» ակումբի հետ: Խաղում գոլեր չեն գրանցվել՝ 0:0:

Հայաստանի ազգային հավաքականի ենթահարձակվող Մարկոս Պիզելին չի մասնակցել հանդիպմանը, իսկ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը «Կուբանի» մեկնարկային կազմում է եղել եւ խաղացել է առանց փոխարինման: Հիշեցնենք, որ Մանոյանը փորձաշրջան է անցում «Կուբանում»:

Ստուգողական հանդիպում

«Կուբան» (Կրասնոդար, Ռուսաստան) - «Պետրոպուլ» (Պլոշետի, Ռումինիա) - 0:0.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով