16:28  ,  7 հուլիսի, 2012

40 հազար հանդիսատես ողջունելու է Զեեդորֆին

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, 36-ամյա Կլարենս Զեեդորֆը ժամանել է Ռիո դե Ժանեյրո, որի օդանավակայանում ջերմ ընդունելության է արժանացել իր նոր ակումբի` «Բոտաֆոգոյի» երկրպագուների կողմից: 1500 երկրպագու երկար ժամանակ վանկարկել է իր նոր կուռքի անունը: Զեեդորֆը, որը թիմում կրելու է 10 համարի մարզաշապիկը, մամուլին ներկայացվելու է հուլիսի 7-ին, «Էնգենխաո» ստադիոնում, որտեղ նրան ողջունելու համար ներկա է լինելու 40 հազար հանդիսատես, հաղորդում է O Globo-ն:

Նշենք, որ Զեեդերֆը պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք տարբեր թիմերի կազմում` «Այաքս», «Ռեալ», «Միլան», հաղթել է Չեմպիոնների լիգայում: Հոլանդիայի հավաքականի կազմում Զեեդորֆը 87 հանդիպում է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս