Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 20-ին անցկացվեցին խմբային փուլի երրորդ տուրի խաղերը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի A խմբում ընդունեց թուրքական «Ֆեներբահչեին» եւ հաղթեց 4:1 հաշվով: Մանչեսթերցիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Թուրքական ակումբի հեղինակության գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել անգլիական ակումբի հայտացուցակում:
Խմբի մյուս խաղում ուկրաինական «Զարյան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց հոլանդական «Ֆեյենորդին»: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆեյենորդը» 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Ֆեներբահչեն» ունի 4 միավոր, իսկ «Զարյան»՝ 1:
Օրվա գլխավոր անակնկալը գրանցվեց Հռոմում, որտեղ «Ռոման» 3:3 հաշվով ավարտեց ավստրիական «Աուստրիայի» դեմ տնային խաղը: Ընդ որում՝ մինչեւ 82-րդ րոպեն իտալական ակումբն ուներ 2 գոլի առավելություն:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 4:1
Պոլ Պոգբա, 31 (11մ), 45+1, Անտոնի Մարտիալ, 34 (11մ), Ջեսի Լինգարդ, 48 – Ռոբին վան Պերսի, 83
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 1:0
Նիկոլայ Յորգենսեն, 55
B խումբ
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:1
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աստանա» (Ղազախստան)՝ 4:1
C խումբ
«Մայնց» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:1
«Սենտ Էթյեն» (Ֆրանսիա) - «Գաբալա» (Ադրբեջան)՝ 1:0
D խումբ
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1:2
«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1:2
E խումբ
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Աստրա» (Ռումինիա)՝ 1:2
«Ռոմա» (Իտալիա) - «Աուստրիա» (Ավստրիա) ՝ 3:3
F խումբ
«Գենկ» (Բելգիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)՝ 2:0
«Ռապիդ» (Ավստրիա) - «Սասուոլո» (Իտալիա)՝ 1:1
G խումբ
«Սելտա» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 2:2
«Ստանդարտ» (Բելգիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 2:2
H խումբ
«Կոնյասպոր» (Թուրքիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 1:1
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Գենտ» (Բելգիա)՝ 5:0
I խումբ
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 0:1
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 0:1
J խումբ
«Լիբերեց» (Չեխիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1:3
K խումբ
«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սպարտա» (Չեխիա)՝ 0:1
«Ինտեր» (Իտալիա) - «Սաութհեմփթոն» (Անգլիա)՝ 1:0
L խումբ
«Ստյաուա» (Ռումինիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 1:1
«Օսմանլիսպոր» (Թուրքիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 2:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում