Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրաժարական է տվել: Այդ մասին մարզիչը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
48-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել Հայաստանի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Փյունիկին», որը հաղթել էր նաեւ առաջին խաղում:
Աբրահամ Խաշմանյանը 2014 թվականի սեպտեմբերին էր գլխավորել «Ալաշկերտը», որն այս տարի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում