19:44  ,  16 հոկտեմբերի, 2016

Էնդի Մարեյը՝ Շանհայի մրցաշարի հաղթող

Շանհայում անցկացված թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարն ավարտվեց Էնդի Մարեյի հաղթանակով: Եզրափակիչում բրիտանացի թենիսիստը 2 սեթում հաղթեց արգենտինացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին: 1 ժամ 36 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց  7:6 (7:1), 6:1 հաշիվը:

Սա Էնդի Մարեյի 41-րդ տիտղոսն էր կարիերայում եւ 6-րդն այս մրցաշրջանում: 28-ամյա Բաուտիստա-Ագուտն առաջին անգամ խաղաց «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում