01:24  ,  2 հոկտեմբերի, 2016

Արգենտինայի պատմական հաջողությունը ֆուտզալում

Ֆուտզալի Արգենտինայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Կոլումբիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ամերիկայի 2015թ. գավաթակիրը 5:4 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ: Արգենտինացիները խաղում էին երկրորդ համարով եւ հաղթեցին գրագետ պաշտպանության շնորհիվ: Առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակիչ հասած ռուսները 2:4 հաշվի ժամանակ դարպասապահի փոխարեն խաղադաշտ դուրս բերեցին 5-րդ խաղացողի, սակայն խաղը փրկել չհաջողվեց:

Աշխարհի առաջնություններում Արգենտինայի հավաքականի լավագույն արդյունքը եղել էր 2012-ին, երբ նրանք հասել էին մինչեւ քառորդ եզրափակիչ:

Կոլումբիայում բրոնզե մեդալակիր դարձավ Իրանի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց պորտուգալացիներին (2:2, 4:3):

Այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Բրազիլիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում սենսացիոն պարտություն էր կրել Իրանի թիմից: Աշխարհի փոխչեմպիոն Իսպանիային էլ քառորդ եզրափակիչից դուրս էին թողել ռուսները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում