ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ Հռոմի «Ռոմայի» 40-ամյա ավագ Ֆրանչեսկո Տոտին, որը ռումինական «Աստրայի» դեմ խաղում (4:0) դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դարպասապահ. Բոյ Վետերման (ԱՊՕԵԼ):
Պաշտպաններ. Կուկո Մարտինա («Սաութհեմփթոն»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ»):
Կիսապաշտպաններ. Լեոն Բեյլի («Գենկ»), Մարսելո Դիաս («Սելտա»), Վացլավ Կադլեց («Սպարտա»), Մարկո Շենբահլեր («Ցյուրիխ»):
Հարձակվողներ. Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա»), Ժոազինյո («Կրասնոդար»), Կիարան Կիլդաֆ («Դանդոլկ»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում