13:10  ,  30 սեպտեմբերի, 2016

Մոուրինյոն դժգոհ է բարդ օրացույցից

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ չէ Պրեմյեր լիգայի առաջիկա խաղերի օրացույցից: Հոկտեմբերի 17-ին մանչեսթերցիները Պրեմյեր լիգայում հյուրընկալվելու են «Լիվերպուլին», իսկ 3 օր անց Եվրոպայի լիգայի երրորդ տուրում ընդունելու են թուրքական «Ֆեներբահչեին»: Հոկտեմբերի 27-ին Մոուրինյոյի թիմը Պրեմյեր լիգայում կհանդիպի «Չելսիին», իսկ եւս 3 օր անց գավաթային հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Կարող էինք «Լիվերպուլի» հետ խաղալ շաբաթ կամ կիրակի օրը: Սակայն մենք խաղում ենք երկուշաբթի եւ, հավանաբար, չենք լինի լավ վիճակում: Երկուշաբթի օրը նշանակված խաղերը վատ նվեր են: Իրավիճակը բարդ է լինելու, սակայն մենք կփորձենք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովել նախապես: Հոկտեմբերի 2-ին էլ հանդիպելու ենք «Սթոք Սիթիին»՝ հիանալի թիմի, որն այժմ չի զբաղեցնում իր տեղը»,- մարզիչի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 6-րդ տուրից հետո մանչեսթերցիները 12 միավորով 6-րդ տեղում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում