12:15  ,  6 հուլիսի, 2012

Վանես Մարտիրոսյան vs Էրիսլանդի Լարա

Անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (32-0-0, 20 նոկաուտ) պատրաստակամություն է հայտնել հուլիսի 27-ին մենամարտել կուբացի Էրիսլանդի Լարայի (17-1, 11 նոկաուտ) հետ:

Ավելի վաղ 26-ամյա Վանեսը հրաժարվել էր այդ մենամարտից, որը կանցկացվի WBC-ի հովանու ներքո: Այդ մարտի հաղթողը կբարելավի իր վարկանիշը եւ հնարավորություն կստանա մենամարտել WBC վարկածով չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Մարտիրոսյանը Կալիֆորնիայում կմենամարտի 33-ամյա ամերիկացի Ռայան Դեւիսի (24-9, 9 նոկաուտ) հետ:

«Այսօր առավոտյան զանգահարեց իմ մենեջերը եւ ասաց, որ առաջարկ կա հուլիսի 27-ին մենամարտել Լարայի հետ: Ես համաձայնեցի: Ես հեշտությամբ կհաղթեմ այդ մարտում, քանի որ Լարան սիրողական բռնցքամարտիկի պես է մենամարտում: Նրա տակտիկան միայն միավորներ վաստակելու համար է: Նա հարվածում է եւ արագ նահանջում:

Ինչ վերաբերվում է հուլիսի 7-ին կայանալիք մենամարտին, ես նույնիսկ չեմ էլ մտածում այդ մարտի մասին: Ես պետք է արագ վերջացնեմ այդ մենամարտը, որպեսզի նախապատրաստվեմ հաջորդին»,- Վանես Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում