00:56  ,  30 սեպտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» դժգույն խաղն ու օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց ուկրաինական «Զարյային» եւ ցուցադրեց դժգույն խաղ: Մինչեւ 68-րդ րոպեն անգլիական թիմի կազմում միայն Մարկուս Ռեշֆորդն էր հարվածել դարպասին, ուկրաինացիներին փրկեց հորիզոնական դարպասաձողը: Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն առաջին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Մնացած ժամանակում դաշտի տերերը կատարեցին միայն մեկ հարված դարպասին, հաշիվը մնաց անփոփոխ՝ 1:0:

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:1 հաշվով պարտվել էր հոլանդական «Ֆեյենորդին»:

Խմբի առաջատարը թուրքական «Ֆեներբահչեն» է, որը 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» եւ ունի 4 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ֆեյենորդը» վաստակել են 3-ական միավոր:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 1:0

«Ֆեներբահչե» (Թուրքիա) «Ֆեյենորդ» (Հոլանդիա) ՝ 1:0

B խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0:0

«Օլիմպիակոս» (Հունաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 0:1

C խումբ

«Գաբալա» (Ադրբեջան) - «Մայնց» (Գերմանիա)՝ 2:3

«Սենտ Էթյեն» (Ֆրանսիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:1

D խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 5:0

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1:0

E խումբ

«Աուստրիա» (Ավստրիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 0:0

«Ռոմա» (Իտալիա)  - «Աստրա» (Ռումինիա)՝ 4:0

F խումբ

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 1:0

«Գենկ» (Բելգիա) - «Սասուոլո» (Իտալիա)՝ 3:1

G խումբ

«Այաքս» (Հոլանդիա) «Ստանդարտ» (Բելգիա)՝ 1:0

«Սելտա» (Իսպանիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 2:0

H խումբ

«Գենտ» (Բելգիա) - «Կոնյասպոր» (Թուրքիա)՝ 2:0

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:0

I խումբ

«Շալկե» (Գերմանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 3:1

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 5:2

J խումբ

«Լիբերեց» (Չեխիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 1:2

K խումբ

«Սպարտա» (Չեխիա)  - «Ինտեր» (Իտալիա)՝ 3:1

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սաութհեմփթոն» (Անգլիա)՝ 0:0

L խումբ

«Ստյաուա» (Ռումինիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1:1

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Օսմանլիսպոր» (Թուրքիա)՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով