12:41  ,  22 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն 1/8 եզրափակիչում

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կկայանա մանչեսթերյան դերբին: Վիճակահանության արդյունքում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղ կանցկացնի մրցաշարի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Առանձնանում է նաեւ «Լիվերպուլի» եւ «Տոտենհեմի» միջեւ դիմակայությունը:

Անգլիական լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի խաղերը կկայանան հոկտեմբերի 24-ին, փոխանցում է մրցաշարի թվիթերյան էջը:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վեստ Հեմ» - «Չելսի»

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»

«Արսենալ» - «Ռեդինգ»

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»

«Բրիստոլ» - «Հալ Սիթի»

«Լիդս» - «Նորվիչ»

«Նյուքասլ» - «Պրեսթոն»

«Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում