12:02  ,  21 սեպտեմբերի, 2016

Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հետ կբանակցի դեկտեմբերին

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում» վարձավճարով հանդես եկող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ բանակցություններ կսկսի MLS-ի կանոնավոր առաջնության ավարտից հետո: Այդ մասին հայտարարել է 29-ամյա հարձակվողի գործակալը՝ Պատրիկ Մաքեյբը:

«Ինչպես գիտեք, Յուրա Մովսիսյանը վարձավճարով է հանդես գալիս այս մրցաշրջանում: Մենք կսպասենք MLS-ի մրցաշրջանի ավարտին եւ բանակցություններ կսկսենք «Սպարտակի» հետ: Մոսկովյան ակումբը հիանալի է հանդես գալիս, եւ Յուրան երջանիկ է այդ կապակցությամբ: Մովսիսյանի ապագայի վերաբերյալ այլ տեղեկատվություն դեռ չունեմ»,- գործակալի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» Յուրա Մովսիսյանին վարձավճարով «Ռեալ Սոլթ Լեյքին» էր տրամադրել հունվարի 15-ին: Կողմերի միջեւ պայմանագիրն ավարտվում է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին:

MLS-ի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 24 խաղի եւ խփել 9 գոլ: «Սպարտակի» հետ Մովսիսյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս