Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալին» «Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում (մադրիդյան թիմը Բարսելոնայում հաղթել է 2:0 հաշվով) չօգնեցին Կրիշտիանու Ռոնալդուն ու Գարեթ Բեյլը: Պորտուգալացի հարձակվողը մրսածություն ուներ, ուելսցի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել:
Երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են սեպտեմբերի 19-ին կայացած մարզմանը Արքայական թիմի ընդհանուր խմբում: Ամենայն հավանականությամբ, նրանք պատրաստ կլինեն «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա արդեն սեպտեմբերի 21-ին: Անհատական ծրագրով են մարզվել Կազեմիրոն ու Պեպեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում