12:44  ,  16 սեպտեմբերի, 2016

Արաս Օզբիլիսը՝ Չեմպիոնների լիգային չհայտավորվելու մասին

Հայաստանի հավաքականի եւ «Բեշիկթաշի» 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մեկնաբանել է թուրքական ակումբի՝ իրեն Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարին չհայտավորելու որոշումը:

«Եթե իմ հետ կնքել են 4 տարվա պայմանագիր, ուրեմն հույսեր են կապում ինձ հետ: Իհարկե, բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց պետք է շարունակել աշխատել: Ֆուտբոլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: «Բեշիկթաշ» տեղափոխվելը ֆուտբոլային առումով ճիշտ որոշում էր ինձ համար, եւ ես ոչ մի բանի համար չեմ զղջում: Երկրպագուները մշտապես աջակցում են ինձ: Երբեք չեմ հանձնվում: Եթե ոչ Չեմպիոնների լիգայում, ապա Թուրքիայի առաջնությունում ու գավաթում կդրսեւորեմ իմ լավագույն որակները»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է fanatik-ը:

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Օզբիլիսը ստացել էր ծնկի վնասվածք եւ շարունակում է վերականգնվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում