«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ավագ եղբայր Մաթիասը հասարակական աշխատանքների է դատապարտվել ապօրինի զենք պահելու համար, տեղեկացնում է Marca-ն:
Մաթիաս Մեսին պետք է շաբաթական 4 ժամ աշխատի ֆուտբոլային դպրոցում, հրաժարվի ալկոհոլից ու թմրանյութերից: Բացի այդ, նա տուգանվել է 8000 պեսո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում