10:12  ,  16 սեպտեմբերի, 2016

Մեսիի եղբայրը դատապարտվել է հասարակական աշխատանքների

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ավագ եղբայր Մաթիասը հասարակական աշխատանքների է դատապարտվել ապօրինի զենք պահելու համար, տեղեկացնում է Marca-ն:

Մաթիաս Մեսին պետք է շաբաթական 4 ժամ աշխատի ֆուտբոլային դպրոցում, հրաժարվի ալկոհոլից ու թմրանյութերից: Բացի այդ, նա տուգանվել է 8000 պեսո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում