Fancy Bear հաքերական խումբը հրապարակել է Համաշխարհային հակադոպինգայի գործակալության սերվերի կոտրելու միջոցով ձեռք բերած տվյալների հերթական խմբաքանակը: Հիշատակվում է նաեւ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը:
Եզրափակիչից հետո անցկացված դոպինգ թեստը նրա մոտ հայտնաբերել է արգելված դեղամիջ: 2016թ. օգոստոսի 21-ին նրանից վերցրած մեզի մեջ հայտնաբերվել է տուամինոգեպտան, որը անոթներ նեղացնող դեղամիջոց է եւ լինում է քթի կաթիլների մեջ: Օգոստոսի 21-ին Միշա Ալոյանը օլիմպիական եզրափակիչում պարտվել էր ուզբեկ Շահոբիդին Զոիրովին:
Համաշխարհային հակադոպինգայիին գործակալությունն ու Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդունել էին, որ հաքերական գրոհի հետեւանքով եղել է տվյալների արտահոսք: Գործակալությունը նաեւ հաստատել է, որ Ալոյանի վերաբերյալ հրապարակած փաստաթուղթը կեղծ չէ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում