14:12  ,  2 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2018. Դանիա - Հայաստան խաղը կսպասարկեն ավստրիացիները

Ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի ազգային հավաքականների միջեւ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպումը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը:

Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Հարալդ Լեհները, որին եզրերում կօգնեն Անդրեաս Հայդենրայխը եւ Մաքսիմիլիան Կոլբիչը:

Հայաստանի հավաքականը Դանիա է մեկնելու սեպտեմբերի 2-ին: Օգոստոսի 31-ին հայկական թիմը չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում ընկերական խաղ էր անցկացրել Չեխիայի հավաքականի հետ՝ պարտվելով 0:3 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում