21:24  ,  4 հուլիսի, 2012

Ֆորմուլա-1-ի թեստ-արշավորդը զրկվել է աջ աչքից

 Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան կորցրել է աջ աչքը եւ գտնվում է ծայրահեղ, բայց կայուն վիճակում բրիտանական Դաքսֆորդում կայացած թեստային մեկնարկի ժամանակ վթարի ենթարկվելուց հետո:

Ռուսական թիմի հաղորդմամբ, Մարիային վիրահատել են` փորձելով վերացնել դեմքի եւ երեսի լուրջ վնասվածքների հետեւանքները: Վիրահատությունը տեւել է ողջ գիշեր:

«Մենք երախտապարտ ենք բժիշկներին` Մարիայի հանդեպ նման հոգատարության համար, եւ նրա ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել պլաստիկ վիրաբուժության եւ նյարդաբանության բաժնին: Սակայն խորը կսկիծով պետք է հայտնեմ, որ ստացած վնասվածքների արդյունքում Մարիան կորցրել է աջ աչքը:

Մենք լրջորեն ուսումնասիրում ենք տեղի ունեցածը եւ այդ աշխատանքը ներկա պահին շարունակվում է:

Մենք ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ, որտեղ Մարիային, նրա ընտանիքին եւ թիմին աջակցում են, եւ դրա համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»,- «Մարուսյա» թիմի ղեկավար Ջոն Բուտի խոսքն է մեջբերում Autosport-ը:

Հիշեցնենք, որ Մարիա դե Վիլոտան վերջին թեստային մեկնարկի ժամանակ կորցրել է կառավարումը եւ նրա բոլիդը բախվել է բեռնատարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում