00:10  ,  30 օգոստոսի, 2016

Կասպեր Շմեյխելը պատրաստ կլինի Հայաստանի դեմ խաղին, Մարտին Բրեյթուեյթը չի խաղա

Ֆրանսիական «Թուլուզի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը չի կարողանա օգնել Դանիայի ազգային հավաքականին Հայաստանի թիմի դեմ 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկային ընտրական խաղում, հաղորդում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Սպասվում էր, որ այս հանդիպումը բաց կթողնի նաեւ Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը, որը օգոստոսի 29-ին պետք է վիրահատվեր: Սակայն Դանիայի ֆուտբոլային ֆեդերացիան հայտնում է, որ Շմեյխելը հայտավորված կլինի խաղին:

Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում