ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 2018 թվականից չորս առաջատար առաջնությունների չորս ուժեղագույն ակումբները հանդես կգան եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Մրցաշարի ձեւաչափը կմնա նույնը:
Այս պահին ՈւԵՖԱ-ի վարկանիշային համակարգում չորս ուժեղագույն առաջնություններն են Անգլիայի Պրեմյեր լիգան, Իսպանիայի Պրիմերան, Իտալիայի Ա Սերիան եւ Գերմանիայի Բունդեսլիգան: Խմբային փուլի ուղեգիր կստանա նաեւ Եվրոպայի լիգայի հաղթողը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում