Մոնակոյում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդգրկվեց A խմբում, որտեղ կխաղա թուրքական «Ֆեներբահչեի», հոլանդական «Ֆեյենորդի» եւ ուկրաինական «Զարյայի» հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթող իսպանական «Սեւիլիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղերը կայանալու են սեպտեմբերի 15-ին:
Եվրոպայի լիգա, խմբային փուլ
A խումբ. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Զարյա» (Ուկրաինա):
B խումբ. «Օլիմպիակոս» (Հունաստան), ԱՊՕԵԼ (Կիպրոս), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), «Աստանա» (Ղազախստան):
C խումբ. «Անդերլեխտ» (Բելգիա), «Սենտ Էթյեն» (Ֆրանսիա), «Մայնց» (Գերմանիա), «Գաբալա» (Ադրբեջան):
D խումբ. «Զենիթ» (Ռուսաստան), «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Դանդոլկ» (Իռլանդիա):
E խումբ. «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Ռոմա» (Իտալիա), «Աուստրիա» (Ավստրիա), «Աստրա» (Ռումինիա):
F խումբ. «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա), «Գենկ» (Բելգիա), «Ռապիդ» (Ավստրիա), «Սասուոլո» (Իտալիա):
G խումբ. «Այաքս» (Հոլանդիա), «Ստանդարտ» (Բելգիա), «Սելտա» (Իսպանիա), «Պանատինաիկոս» (Հունաստան):
H խումբ. «Շախտյոր» (Ուկրաինա), «Բրագա» (Պորտուգալիա), «Գենտ» (Բելգիա), «Կոնյասպոր» (Թուրքիա):
I խումբ. «Շալկե» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Նիցա» (Ֆրանսիա):
J խումբ. «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Սլովան» (Չեխիա). «Քարաբագ» (Ադրբեջան):
K խումբ. «Ինտեր» (Իտալիա), «Սպարտա» (Չեխիա), «Սաութհեմփթոն» (Անգլիա), «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել):
L խումբ. «Վիլյառեալ» (Իսպանիա), «Ստյաուա» (Ռումինիա), «Ցյուրիխ» (Շվեյցարիա), «Օսմանլիսպոր» (Թուրքիա):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում