13:33  ,  24 օգոստոսի, 2016

Ռուսաստանի Գավաթ. Ալեքսանդր Գրիգորյանի թիմը հաղթեց եւ կհանդիպի «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում «ԲՄԱ-Խաբարովսկը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Սալախինի» նկատմամբ եւ դուրս եկել 1/16 եզրափակիչ: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի Մոսկվայի «Սպարտակը», որի դեմ խաղը կկայանա սեպտեմբերի 21-ին:

Հայաստանի ազգային հավաքականի եւ «ԲՄԱ-Խաբարովսկի» 28-ամյա  հարձակվող Ռուսլան Կորյանը չի մասնակցել «Սալախինի» դեմ հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում