22:41  ,  23 օգոստոսի, 2016

Պեպեն մարզվել է ընդհանուր խմբում, Ռոնալդուն՝ մարզադահլիճում, Ռամոսն ու Բեյլը բացակայել են

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն վերսկսել է մարզումները Արքայական թիմի ընդհանուր խմբում: Աստիճանաբար մարզավիճակն է վերադարձնում Եվրո-2016-ի եզրափակիչում ծնկահոդի վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուն, որը թիմի հետ նախավարժանք է արել խաղադաշտում, սակայն մարզումը շարունակել է մարզադահլիճում, հաղորդում է A Bola-ն:

Մարզման միայն առաջին հատվածին են մասնակցել Կեյլոր Նավասը, Ֆաբիու Կոենտրաուն եւ Քարիմ Բենզեման: Սերխիո Ռամոսն ու Գարեթ Բեյլը մարզումը բաց են թողել: Պատճառը չի հրապարակվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում