17:50  ,  23 օգոստոսի, 2016

Մարկոս Պիզելիի առաջին գոլը նոր թիմում հաղթական էր

Գերմանիայում մարզումային հավաք անցկացնող Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել գերմանական «Կիրխանշերինգի» հետ եւ առավելության է հասել նվազագույն հաշվով:

Միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն առաջին անգամ է աչքի ընկնում նոր թիմում:

31-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի «Ալ Ռայեդից» է տեղափոխվել «Ալ Ֆուջեյրա»: Մարկոս Պիզելին հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ օգոստոսի 31-ին Չեխիայի հետ ընկերական խաղին եւ սեպտեմբերի 4-ին Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում