Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը դուրս է եկել Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ 52 կգ քաշային կարգում:
Կիսաեզրափակիչում Միշա Ալոյանը 3:0 հաշվով առավելության է հասել չինացի Հու Ցզյանգուանի նկատմամբ:
Չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում Միշա Ալոյանի մրցակիցը կլինի ուզբեկ Շահոբիդին Զոիրովը:
27-ամյա Միշա Ալոյանը ծնվել է Հայաստանի Բամբակաշատ գյուղում, այժմ ապրում է Նովոսիբիրսկում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում