Ֆորմուլա1-ի «Մաքլարեն» թիմը դատական հայց կներկայացնի «Մերսեդեսի» դեմ, հայտնում է Мotorsport-ը:
«Մաքլարենին» զայրացրել է, որ գերմանական ակումբն իր նոր աշխատակիցներից մեկին համոզել է խզել պայմանագիրը եւ վերադառնալ «Մերսեդես»: Խոսքը բրիտանացի Լոիկ Սերայի մասին է: Նա վերջերս է միացել «Մաքլարենին»:
Սերան 2006-2009-ն աշխատել է «Զաուբերում», իսկ 2010-ին տեղափոխվել էր «Մերսեդես»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում