22:29  ,  2 օգոստոսի, 2016

Յուրգեն Կլոպ. Պրեմյեր լիգայում չեմպիոն դառնալն ավելի բարդ է, քան ցանկացած այլ առաջնությունում

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի առաջնությունում բարդ մրցակցության մասին:

«Պրեմյեր լիգայում չեմպիոն դառնալն ավելի բարդ է, քան ցանկացած այլ առաջնությունում: Այստեղ շատ են թիմերը, որոնք հավակնում են տիտղոսի: Եթե ցանկանում եք հանդիպել ամենաբարդ մարտահրավերների, եկեք Անգլիա: Մյուս երկրներում կա մեկ թիմ, որը գլխավոր ֆավորիտն է: Այստեղ բարդության մակարդակն այլ է: Անգլիայում միանգամից մի քանի ակումբներ համար առաջինն են համարում իրենց»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այս տարի Անգլիայի չեմպիոն դարձավ «Լեսթերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում