International Champions Cup ընկերական մրցաշարի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի չի ունենա: Այն նախատեսված էր Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Օլիմպիական ստադիոնում հուլիսի 25-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով է ընդունվել այդպիսի որոշում: Վերջին օրերին Պեկինում անընդհատ հորդառատ անձրեւ եւ ամպրոպ է:
Այս խաղում պետք է վերջին երեք տարում առաջին անգամ հանդիպեին մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան ու Ժոզե Մոուրինյոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում