21:06  ,  22 հուլիսի, 2016

«Գանձասար-Կապանի» մրցակիցները Բուլղարիայում

Բուլղարիայում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» առաջիկա օրերին կունենա երեք ստուգողական հանդիպում: Հայտնի են Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմի մրցակիցները, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հուլիսի 23-ին «Գանձասար-Կապանը» կմրցի Վրաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող Թբիլիսիի «Սաբուրթալոյի», հուլիսի 25-ին՝ Կիպրոսի «Էթնիկոսի», հուլիսի 29-ին՝ Կիպրոսի ԱԵԼ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում