00:19  ,  21 հուլիսի, 2016

«Բավարիան» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»

Մյունխենի «Բավարիայում» իտալացի Կարլո Անչելոտիի առաջին խաղում գերմանական ակումբն ընդունեց նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական թիմի նորանշանակ մարզիչը նախկին ակումբի ստադիոնում արժանացավ ջերմ ընդունելության, սակայն «Բավարիան» հյուրընկալ չգտնվեց եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփեց երկրորդ խաղակեսում փոխարինման մտած կիսապաշտպան Էրդալ Օզթյուրքը:

Ընկերական հանդիպում

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0

Էրդալ Օզթյուրք, 76 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս