09:09  ,  19 հուլիսի, 2016

Ռոնալդու. Վերադառնալուց հետո կլինեմ շատ ավելի ուժեղ

Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուների համար տեսագրություն է հրապարակել Ինստագրամում:

«Ողջույն բոլորին: Ես ընդամենը կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին եւ ասել նրանց, որ վերադառնալուց հետո կլինեմ շատ ավելի ուժեղ: Շնորհակալություն: Կեցցե Պորտուգալիան»,- ասել է Ռոնալդուն:

Եվրոպայի առաջնության եզրափակիչում ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով Ռոնալդուն խաղադաշտ կվերադառնա միայն սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում