00:46  ,  19 հուլիսի, 2016

«Բարսելոնան» մնացել է առանց տիտղոսային հովանավորի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հուլիսի 1-ից մնացել է առանց տիտղոսային հովանավորի: Qatar Airways-ի հետ պայմանագիրն ավարտվել է: Թիմի նոր մարզաշապիկն արդեն ներկայացվել է առանց Qatar Airways-ի գովազդի:

Ավելի վաղ, կողմերը հայտարարել էին, որ չեն նախաձեռնի պայմանագրի երկարաձգման բանակցություններ, սակայն AS-ի տվյալներով, առաջիկայում կողմերը կարող են հասնել նոր համաձայնության:

Բանակցությունների թեման պետք է դառնա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնի անվանափոխությունը: Կատալոնական ակումբը ստադիոնի անվան իրավունքի վաճառքից ցանկանում է ստանալ 200 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English