15:48  ,  7 հուլիսի, 2016

Օբամեյանգը լավագույնն է մաղթել Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը լավագույնն է մաղթել նախկին թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստը գրառում է արել Թվիթերում: Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Օբամեյանգին բարեմաղթանքի համար:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը չորս տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Օբամեյանգը բազմիցս նշել է, որ երազում է հայտնվել Մադրիդի «Ռեալում»: