12:10  ,  7 հուլիսի, 2016

Գարեթ Բեյլ. Հպարտ ենք մեզանով

Ոչ ոք չէր սպասում, որ մեր թիմն այսքան հեռու կգնա, ասել է Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը, որը մեկնաբանել Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում Պորտուգալիայից կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Հիմա բարդ է ինչ-որ բան վերլուծել, բայց մենք ակնհայտորեն հիասթափված ենք: Պետք է հպարտ լինենք, որ խաղադաշտում ներդրեցինք բոլոր ուժերը: Կփորձենք առավելագույնը քաղել այս մրցաշարում ստացած փորձից: Աջակցության համար մեծ շնորհակալություն մեր երկրպագուներին, նրանք պարզապես անկրկնելի էին:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա իսկական ռմբարկու է եւ նորից գոլ խփեց: Սակայն մեր պարտությունում մեղավոր ենք մենք: Ուելսի հավաքականը հպարտ թիմ է: Կշարունակենք լինել միասնական, կհավաքենք ուժերը եւ կշարժվենք առաջ: Ոչ ոք չէր սպասում, որ մեր թիմն այսքան հեռու կգնա: Հպարտ ենք մեզանով»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը

Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ հուլիսի 10-ին անցկացվելիք եզրափակիչում կմրցեն Գերմանիա - Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով