WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում:
40-ամյա ուկրաինացու մրցակիցը կլինի սիրիական ծագումով գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլիչկոյի եւ Չառի միջեւ մենամարտը կկայանա Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում, սակայն ուկրաինացու ներկայացուցիչները չեն կարողացել փոխհամաձայնության գալ ստադիոնի ղեկավարության հետ:
Չառի հետ մենամարը վերջինը կլինի Վիտալի Կլիչկոյի կարիերայում, գրում է Bild-ը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում