13:42  ,  27 հունիսի, 2016

Չիլիացիները՝ գավաթով, Մեսին՝ ճամպրուկով եւ սպիտակ դրոշով (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսիի հիասթափությանն ու Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին հայտարարությանը:

Երրորդ անընդմեջ եզրափակիչում ազգային թիմի հետ պարտություն կրելուց հետո «Բարսելոնայի» առաջատարը հայտարարել է, որ այլեւս չի խաղա ազգային թիմում: Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան պարտվել է Գերմանիային, Ամերիկայի գավաթի խաղարկություններում էլ երկրորդ տարին անընդմեջ՝ Չիլիին:

29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում էր 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Նա գերազանցել է Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձել Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում