Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը Սենտ Էթյենում մրցում է լեհերի հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:1 հաշվով: Միակ գոլը 39-րդ րոպեին խփել է իտալական «Ֆիորենտինայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին: Ընդմիջում է:
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է Պորտուգալիա - Խորվաթիա խաղի հաղթողի հետ:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Շվեյցարիա - Լեհաստան՝ 0:1 (առաջին խաղակես)
Յակուբ Բլաշչիկովսկի, 39
Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Յոհան Ջուրու, Ֆաբիան Շեր, Ռիկարդո Ռոդրիգես, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի, Բլերիմ Ձեմաիլի, Ադմիր Մեհմեդի, Ջերդան Շաքիրի, Հարիս Սեֆերովիչ:
Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Երջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում