Եվրո-2016. Լեհաստանը հաղթում է (առաջին խաղակես)

17:47   25 հունիսի, 2016

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Շվեյցարիայի հավաքականը Սենտ Էթյենում մրցում է լեհերի հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:1 հաշվով: Միակ գոլը 39-րդ րոպեին խփել է իտալական «Ֆիորենտինայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին: Ընդմիջում է:

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցելու է Պորտուգալիա - Խորվաթիա խաղի հաղթողի հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Շվեյցարիա - Լեհաստան՝ 0:1 (առաջին խաղակես)

Յակուբ Բլաշչիկովսկի, 39

Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Յոհան Ջուրու, Ֆաբիան Շեր, Ռիկարդո Ռոդրիգես, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի, Բլերիմ Ձեմաիլի, Ադմիր Մեհմեդի, Ջերդան Շաքիրի, Հարիս Սեֆերովիչ:

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Երջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։