16:42  ,  22 հունիսի, 2016

Յուրա Մովսիսյան. Կարող եմ շատ ավելի լավ խաղալ

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գնահատել է իր մրցելույթն ընթացիկ մրցաշրջանում։

«Այս տարվա խաղս կգնահատեի միջին։ Կարող եմ շատ ավելի լավ խաղալ։ Բայց կարող էր նաեւ ավելի վատ լինել։ Կարծում եմ՝ իմ խաղը գնահատվում է ոչ թե գոլերիս քանակով, այլ թիմի արդյունքներով։ Դա միակ բանն է, որ ինձ համար կարեւոր է։ Դեռ հարմարվելու փուլում եմ։ ՄԼՍ-ը շատ է փոխվել։ Սա բացարձակ նոր լիգա է։ Բարձրացել է խաղի տեմպը։ Ֆուտբոլիստների տեխնիկական եւ տակտիկական մակարդակը բարձրացել է»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է good4utah.com-ը։

ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը խփել է հինգ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում