20:43  ,  30 հունիսի, 2012

Չեխերը Օլիմպիական խաղերում զարմացնելու են իրենց հագուստով

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Չեխիայի օլիմպիական պատվիրակությունը մտադիր է հաղթել լավագույն հագուստի ոչ պաշտոնական մրցույթում: Հագուստի կոստյումների եւ այլ պարագաների դիզայներների համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել հայտնի չեխ աբստրակցիոնիստ Ֆրանտիշեկ Կուպկայի «Երկգույն ֆուգա» կտավը: Նկարի տարրերը կարելի է տեսնել ռեզինե ճտքակոշիկների եւ հովանոցների վրա:

2010թ. Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերում չեխ պատվիրակության հագուստը քվեարկության արդյունքներով ճանաչվել էր Խաղերի բացման արարողության ժամանակ ամենագեղեցիկը: Չեխիայի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարների խոսքերով, Լոնդոնում ավելի բարձր նշաձող է լինելու:

«Հավաքածուն շատ ազդեցիկ է, հատկապես հրատապ են հովանոցներն ու ճտքակոշիկները, որովհետեւ բոլորը գիտեն, որ Լոնդոնը հայտնի է իր անձրեւոտ եղանակով»,- Չեխիայի ԱՕԿ-ի նախագահ Միլան Յիրաշեկի խոսքն է մեջբերում РИА Новости-ն.

Լոնդոնի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով