10:01  ,  18 հունիսի, 2016

Վացկե. Որոշեցինք, որ Մխիթարյանը պետք է «Բորուսիայում» մնա նաեւ հաջորդ մրցաշրջանում

Դորտմունդի «Բորուսիան» վերջնականորեն որոշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պահել նաեւ հաջորդ մրցաշրջանում: Այդ մասին հայտարարել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

«Մենք ակումբում ակտիվորեն քննարկեցին Հենրիխ Մխիթարյանից ժամանակից շուտ բաժանվելու տարբերակը եւ որոշեցինք, որ նա պետք է «Բորուսիայում» մնա նաեւ հաջորդ մրցաշրջանում»,- Վացկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել է հետեւյալը. «Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Մենք շարունակում ենք փորձերը, որ դա տեղի ունենա»:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որը «Մանչեսթեր Յունայթեդը» 27-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար առաջարկել է 24 միլիոն եվրո, իսկ նրան պատրաստ է վճարել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Մխիթարյանի տրանսֆերով շահագրգռված է Անգլիայի 20-ակի չեմպիոնի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս